Ես ունեմ Մոնթե և Լուսե, հրաշալի ամուսին՝ Զոհրաբ, ընտանիք, որը ապրում է վարձով՝ երջանիկ..Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով գրեթե 2 ամիս է, ինչ նախաձեռնել է կամավորական նախաձեռնություն՝ բռնի տեղահանված արցախցիներին օգնություն ցուցաբերելու համար, հյուրընկալվել է «Հայացք» փոդքասթին և խոսել է նախաձեռնությունից ու մի քանի այլ թեմաներից։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։

Դերասանուհին նշել էր, որ այս ընթացքում շատ հուզումնալից պահեր են եղել, հատկապես, երբ իր մոտ են գալիս զոհված տղաների մայրերը.
«Իրենք ամեն երկրորդ բառը ասում են, որ թողել ենք այնտեղ շիրիմը, չենք բերել, մեր տղայի գերեցմանից հող չենք հասցրել։ Ես միշտ ասում եմ՝ զոհված հերոսների մամաները կիսամարդ են, որովհետև մարդ չի կարող կորցնել երեխա ու կես չդառնա, ինքը իր մի մասնիկն է կորցնում, իրենց շատ ուշադրություն է պետք և ոչ միայն նյութական։ Մենք ցավոք սրտի ազգովի դարձել ենք դատավոր, մեր ոչ մի բան չանելով՝ դատում ենք բոլորին։ Չի կարող Աստծուն ճանաչող 49-ամյա տիկինը հայհոյի մյուս՝ 56-ամյա կնոջը, որովհետև իրենք ունեն կուսակցական, քաղաքական տարբեր հայացքներ։ Հայ կնոջը ընդհանրապես դա վայել չի։ Առավոտյան, որ արթնանում եմ, նայում եմ իմ երկու առողջ երեխաներին՝ փափուկ տեղերի մեջ քնած՝ ոնց շնորհակալություն չհայտնեմ Աստծուն»։

Իր խոսքում Անաիսը անդրադարձ էր կատարել նաև ամուսնուն և որոշ մանրամասներ էր հայտնել անձնական կյանքի մասին.

«Իմ ամուսինը 2017 թվականին հայտնվեց շատ վատ գործի մեջ դատական ու ես չգիտեմ՝ տենց բան լինում է թե չէ՞, որ ամուսինը զանգի կնոջը և ասի՝ ինչ-որ բան է կատարվում մեր հետ, մեզ ուզում են վնասել՝ մեր ընտանիքին։ Առաջին բանը, որ մարդ պետք է աներ՝ կգնար կդիմեր իրավապահների, պատկան մարմինների, որ հասկանար՝ ինչ է կատարվում։ Ես ծնկի եկա տանը, սկսեցի աղոթել։ Զգացական, ես զգում եմ, գնում եմ բժշկի, մենք 2 տարի էր ամուսնացած էինք, ու այն օրը, երբ քո ամուսնուն բռնում են, դատում են և քո ընտանիքը քաոսային իրավիճակի մեջ է, գնում եմ և իմանում եմ, որ սպասում եմ Մոնթեին։ Իմ համար տիրոջ գործերը անքննելի են։ Ես ունեմ Մոնթե և Լուսե, հրաշալի ամուսին՝ Զոհրաբ, ընտանիք, որը ապրում է վարձով՝ երջանիկ, կատեգորիկ պատերով չի տալիս իրեն այդ մտքով, որովհետև վերջիվերջո մեր տունը ուրիշ տեղ է լինելու մի օր, ես ընդհանրապես չեմ նեղվում, որովհետև ես գիտեմ, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Նյութականը մի օր կգա, մի օր գնալու է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ