Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ՝ 1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։

Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, որոնք կազմել են ընդհանուրի 50.7 տոկոսը (931 հազար 695 մարդ), այնուհետև հաջորդում են Վրաստանից՝ 10.1 տոկոս (185 082 մարդ), Իրանից՝ 6.3 տոկոս (116 062 մարդ) այցելուները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ