«Լույսերի մեջ մնաս, Մաթոս ջան»․ ՔՊ պատգամավորները Մաթևոս Ասատրյանի մասին

Ինչպես հայտնի է, 38 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

Վերջինիս վաղաժամ մահվան կապակցությամբ ափսոսանքի և ցավակցության գրառումներ են կատարում Ազգային ժողովի նրա գործընկերները և հրապարակում պատգամավորի լուսանկարը:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է դրանք:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է, որ ցավակցում է ընկեր, ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նկատելով. «Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը գրել է. «Ճանապարհդ թող լուսավոր լինի, Մաթևոս ջան, սիրելի ընկեր։ Հանգչես խաղաղությամբ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է. «Բառեր չեմ գտնում, Մաթևոս ջան: Քեզ հետ ճանապարհ անցնելը պատիվ էր, քեզ կորցնելը՝ մեծագույն կորուստ բոլորիս համար: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը. «Հայրենիքը անձնվիրաբար սիրող, ազնիվ հայ: Լույսերի մեջ մնաս, պայքարի ընկեր»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան. «Լույսերի մեջ մնաս, Մաթոս ջան»:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյան. «Մաթոս ջան, իմ ուժեղ ու լավ ընկեր… Հանգչիր խաղաղությամբ…»:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան. «Ազգային ժողովի 8-րդ գումարման հենց սկզբից Մաթոսը իմ դիմաց էր նստում և հաճախ էր թեքվում դեպի իմ կողմ, որ արագ ու կարճ խոսենք ելույթների կամ զեկուցվող օրենքների մասին, երբ հատկապես Մաթոսին ինչ-որ բան դուր չէր գալիս: Անասելի ցավ եմ ապրում այս անժամանակ ու անարդար կորստի համար… մեր հուշերում դու միշտ քո արդարամիտ ու ազնիվ տեսակով ես մնալու…»:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան. «Մաթևոսին միշտ ասում էի՝ մի քիչ հաճախ ելույթ ունեցիր, քո խոսքն անկեղծ է, մարդկանց հոգուն հարազատ: Ասում էր՝ չէ, որ շատ ես խոսում, էլ ասածդ չեն լսում: Իսկ ինքը դեռ էնքան ասելիք ու անելիք ուներ… Հոգիդ լույսերի մեջ մնա, եղբայր»:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյան. «Մեր թանկ ընկեր…»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան. «Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր…»:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան. «Ցավալի լուր: Մաթևոս ջան, հանգչիր խաղաղությամբ լավ ընկեր, լավ մարդ»:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով. «Ընկերս, ախպերս գնաց….»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ