«Քիչ ենք բայց հայ ենք»․ Վահագն Գրիգորյանի կաատարումը

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։

Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։

Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։

  • «Քիչ ենք բայց հայ ենք» Պ.ՍԵՎԱԿ
  • Մտահաղացման հեղինակ և կատարող ՝Վահագն Գրիգորյան
  • Երաժշտությունը՝Կարեն Բաբաջանյան
  • Գործիքավորում՝՝Մուշեղ Մաիլյան /ԱՐԴԻՆԻ ստուդիա/
  • Ձայնագրում ՝Ազատ Հակոբյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ