Այս փոքրիկը հայտնվեց վերակենդանացմաան բաժանմունքում մի բանի պատճառով, որը կա յուրաքանչյուրիս տանը

Փոքրիկ Աբիգեյլ Գալեն քիչ մնաց մահանար այն բանից հետո, երբ կուլ տվեց ժամացույցի մարտկոցը․ նա ընդամենը 15 ամսական էր

Ծնողները մարտկոցը թողել էին երեւացող տեղում, եւ Աբիգեյլը, օգտվելով վերահսկողության բացակայությունից, կուլ էր տվել փայլուն առարկան։ Կարճ ժամանակ անց նա սկսեց փսխել, ուժեղ ցավեր սկսվեցին։

Ռենտգենը նրա օրգանիզմում մի ինչ-որ կլոր իր հայտնաբերեց, որը բժիշկները սկզբում դրամի տեղ դրեցին։ Ավելի մանրազնին հետազոտությունը պարզեց, որ կուլ տված առարկան մարտկոց է։ Արդյունքում՝ երեխան շտապ վիրահատության կարիք ունեցավ։

Բարեբախտաբար, մարտկոցում պարունակվող քիմիական թթուն չէր հասցրել լիովին դուրս գալ մարտկոցից։ Բայց փոքրիկը, այնուամենայնիվ, ծանր վնասվածք էր ստացել. մարտկոցը այրել էր նրա կերակրափողը։

Աղջիկը մեկ շաբաթ մնաց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ 2,5 շաբաթ նա սնունդ ստանում էր միայն հատուկ խողովակի միջոցով։

Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա ամռանը, բայց Աբիգեյլը մինչ օրս լիովին չի վերականգնվել. նա շնչառական եւ մարսողական խնդիրներ ունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ