Այս տղամարդը 6 օրում 1․5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել

Քենիայի Կագանդա գյուղի 45-ամյա բնակիչ Նիկոլաս Մուչամին իր համագյուղացիների համար 6 օրվա ընթացքում գյուղատնտեսական գործիքների օգնությամբ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել։

Գյուղի բնակիչները մոտակա առևտրի կենտրոն հասնելու համար անցնելիս են եղել մասնավոր սեփականության տարածքով, որը հետագայում ցանկապատվել է և  մարդիկ ստիպված 4 կմ ճանապարհ են կտրում առևտրի կենտրոն հասնելու համար:

Գյուղի բնակիչները միջգյուղական ճանապարհի կառուցման խնդրանքով բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, որոնք խոստացել են ավելի կարճ ճանապարհ կառուցել, սակայն անընդհատ ձգձգել են այդ գործը:

Օրերս Մուչամին, որը գիշերային պահակ է աշխատում,որոշել է նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել: Օրական 9 ժամ աշխատելով՝ նա 6 օրվա ընթացքում 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել՝ օգտագործելով միայն ձեռքի տակ եղած գյուղատնտեսական գործիքները:

Չնայած աշխատանքի ավարտին դեռ 500 մետր է մնացել, տղամարդը հասցրել է հայտնի դառնալ համացանցում: Սոցկայքերի օգտատերերը Նիկոլասին հերոս են անվանել և գովեստի խոսքեր հնչեցրել նրա հասցեին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ