«Հեռո′ւ մնացեք հայերից». Մաք Գրեգորի գրառումը զայրացրել է թուրքերին և ադրբեջանցիներին

Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգորը  հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության կիսաթեթևքաշային դիվիզիոնում։ Մեկ անգամ նվաճել է UFC կիսաթեթևքաշային չեմպիոնական գոտին։

Նախկինում նվաճել է նաև Cage վարկածով թեթևքաշային և կիսաթեթևքաշային տիտղոսները։2019 թվականի հունվարի դրությամբ զբաղեցնում է UFC-ի՝ անկախ քաշային կատեգորիայից  լավագույն մենամարտիկների պաշտոնական վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

UFC նախկին չեմպիոն, ММА իռլանդացի հայտնի մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորը Թվեթերի իր էջում կիսվել է օգտատերերից մեկի գրառումով այն մասին, որ ինքը սատարում է հայերին 1915 թվականի Ցեղասպանության հարցում:

«Ես հայերի թիմում է ամբողջ օրը: Դիլոն Դանիսը և Քարդաշյանները: Հեռու մնացեք հայերից»,- գրել է ՄակԳրեգորն իր էջում: Մարզիկը նկատել է նաև, որ «հայերը կպայքարեն մինչև հաղթականի ավարտը»:

Հայ օգտատերերը իրենց երախտագիտությունն են հայտնել հայտնի սպորտսմենին, իսկ թուրքերը և ադրբեջանցիները քննադատական հարձակում են գործել նրա նկատմամբ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ