Եվրասիական մայրցամաքում բռնկվող ցանկացած հակամարտություն կարող է վերաճել մեծ պատերազմի. Լավրով

Գազայի հատվածի կործանումը և անկլավից 2 միլիոն բնակչի վտարումը աղետ կստեղծի շատ տասնամյակների, եթե ոչ դարերի համար։

Այս մասին ԲեԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հետևաբար պետք է դադարեցնել ռազմական գործողությունները և հայտարարել շրջափակման մեջ գտնվող բնակչությանը փրկելու մարդասիրական ծրագրերի մասին: Չկա ոչ ջուր, ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ ջերմություն, ոչ մի բան»,- ասլե է նախարարը:

Ըստ Լավրովի, Եվրասիական մայրցամաքում բռնկվող ցանկացած հակամարտություն կարող է վերաճել մեծ պատերազմի:

«Հատկապես նկատի ունեմ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Կան մի քանիսը։ Թեժ կետերից են՝ Սիրիա, Եմեն, Լիբիա, այս ամենը հոսում է դեպի աֆրիկյան մայրցամաք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ