«Ֆիդես» հիփոթեքային ընկերության Մարտունիի կառավարիչը ՀՀ է տեղափոխել գրավադրված 12 պարկ ոսկին, եվրոն և դրամը չի բերել

Հոկտեմբերի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերություն ՓԲ ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենյա Հայրիյանը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին իրենք տեղեկացել են, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները տարհանվում են, ինչից հետո «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Լևոն Քոչարյանը մասնաճյուղի դրամապահոցից վերցրել է քաղաքացիների կողմից գրավադրված 12 պարկ ոսկին ու իր հետ տեղափոխել Հայաստան:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, արդեն հոկտեմբերի 2-ին, նա այդ ամենը հանձնել է ընկերությանը, սակայն տեղեկացրել է նաև, որ դրամապահոցում եղել է եվրո և ՀՀ դրամ, սակայն այն չի վերցրել, թողել է այնտեղ, մտածելով, որ գումարի տեղափոխումը հնարավոր է խնդիրներ առաջացնի:

Դեպքի փաստով Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտե

Գումարը եղել է մոտ 600 եվրո և 1 մլն 500 հազար դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ