Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչից կարող են պատրաստված լինել այս ծովախեցգետնի ձողիկները

Այս մթերքը կոչվում է ծովածեցգետնի ձողիկներ բայց դրանք պատրաստելու համար իրականում ոչ մի ծովախեցգետին չի տուժում: Երբեմն, որոշ «բարեխիղճ» արտադրողներ իրենց արտադրանքում ավելացնում են ծովախեցգետնի միս, սակայն շատ աննշան քանակությամբ: Հիմնականում ավելացվում են  համի ուժեղացուցիչներ և հոտավետ հավելումներ:

Հաստատված փաստ է, որ բոլոր տեսակի ծովախեցգետնի ձողիկները ստացվում են սուրիմիից:Իսկ դա ճապոնական խճողակ է, որը ստացվում է շատ էժանագին և վատորակ սպիտակ ձկից:

Ընդհանուր առմամբ սուրիմին չի հանդիսանում վտանգավոր մթերք մարդու համար,  սակայն արդյոք կարելի է լիովին վստահել արտադրողին: Ինչպես վստահել արտարողներին, եթե մթերքը կոչվում է ծովախեցգետնի ձողիկներ, բայց այն իրականում ծովախեցգետնի հետ կապ չունի և երբեմն  արտադրողները  ճիշտ չեն նշում  մթերքի բաղադրությունը:

Ծովածեցգետնի ձողիկների հիմնական առավելությունը հանդիսանում է նրա  մատչելի գինը:

Գունանյութերն ու համի ուժեղացուցիչները կարող են նույնիսկ վտանգավոր լինել հատկապես երեխաների համար և ալերգիա առաջացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ