«Թշնամին, ինչպես սրիկա կա, այդպես էլ մնացել է»․Աշոտ Ասատրյան

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Հատուկ խաղաղասերների համար։

«Թշնամին ինչպես սրիկա կա, այդպես էլ մնացել է։ Ադրբեջանական բանակի զինծառայողները մոտ 40 րոպե կրակի տակ են պահել Այգեպար-Բաղանիս ճանապարհը։ Տուժածներ չկան: Ճանապարհը կարկոցների ժամանակ ժամանակավորապես փակվել էր։

Դե եկեք, եկեք գնանք 40 րոպե տևած կրակոցների տակ կանգնենք ու թշնամուն բացատրենք, որ մենք բարի ենք, պուպուշ ենք, մեզ մի կրակեք, քանի որ մենք խաղաղասեր ենք։

Երևանում , որևէ էլիտար շենքում վարձած գրասենյակից իհարկե հեշտ է նման հայտարարություններ անել։ Իրավիճակը փոխվում է, երբ քեզ դնում ես այդ հատվածում բնակվող գյուղացիների տեղը։ Այդ ժամանակ մի քիչ բարդ է խոսել օրենքներից ու խաղաղասիրությունից, քանի որ կոնկրետ կյանքի ու մահվան կռիվ է գնում ու պետք է թշնամուն ամեն գնով լռեցնել, որ որևէ հայ մարդ չտուժի դրանց ձեռքից»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ