Մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, այս մասով գնդակը թուրքական կողմում է գտնվում․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման գործընթացին:

«Մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում»,- ասել է Կոստանյանը՝ նշելով, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022-ի հունիսին՝ ե Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև։

«Պայմանավորվածությունը վերահաստատվել է մի քանի անգամ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով: Դրանք նաևհաստատվել են երկրաշարժից հետո՝ Արարտ Միրզոյանի Անկարա կատարած այցի ժամանակ։ Մենք պատրաստ ենք սահմանի բացմանը թե՛ երրորդ երկրների քաղաքացիների համար, թե՛ ընդհանուր առմամաբ»,- ասել է փոխարտգործնախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ