Գիտե՞ք որ գույնի հավկիթն է ավելի օգտակար

Շատերը համոզված են, որ շագանակագույն ձվերն ավելի օգտակար են: Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շագանակագույն ձվերը ավելի շատ են պարունակում օմեգա-3, քան սպիտակ ձվերը, սակայն այդ տարբերությունն աննշան է:

Սպիտակ ձվերը ածում են սպիտակ հավերը և բրոյլեր հավերը: Բրոյլեր հավերը ավելի արագ են աճում, քան մյուս ցեղատեսակները և դրանք նախատեսված են մսի համար:

Գիտնական Գարգի Շարման համոզված է, որ շագանակագույն ձվերն ավելի օգտակար են,  նրա կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շագանակագույն ձվերը  պարունակում են ավելի քիչ վատ խոլեստերին և միաժամանակ  օգնում են  պահպանել  լավ խոլեստերինի մակարդակը:

Սպիտակ և շագանակագույն  ձվերը տարբերվում են ոչ միայն գույնով, այլ նաև համով: Սակայն համը կախված է  հավերի սննդի որակից և քանակից:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ