Երբեմն մարդկային հիմարությունը սահմաններ չունի, և այս տեսանյութը դրա վառ ապացույցն է:
Պիտեր Նորտյեն որոշել է վանդակի միջով շոյել առյուծին, քանի դեռ կինը տեսախցիկով նկարահանում էր իրեն: Պարզ երևում է, թե ինչպես է 55-ամյա տղամարդը ձգվում դեպի կենդանին, որը ատամներով բռնում է նրա ձեռքը և սկսում քաշել դեպի իրեն։
Պիտերն ապարդյուն փորձում է ազատվել, բայց, բարեբախտաբար, առյուծն ինքն է բաց թողնում նրան: Այդ օրը Նորտյե ամուսինները նշում էին իրենց ամուսնության 10-ամյակը: Զույգն ուղևորվել էր Հարավային Աֆրիկա, Վիրջինիա քաղաք, որտեղ էքսկուրսիաներ են կազմակերպվում առյուծների հետ:
Արդյունքում, տղամարդուն սեպտիկ շոկով, որի դեպքում ողջ մնալու հավանականությունը 25-50% է կազմում, տեղափոխել են հիվանդանոց:Տարածքում ամենուրեք նախազգուշական նշաններ կան, հետևաբար, ընկերությունը պատասխանատվություն չի կրում կատարվածի համար: