«Ասում են` կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ». Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը անդրադարձել է իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին, նշել, որ եղել են մտերիմ մարդիկ, որոք իրեն հիասթափեցրել են, եւ որոնց անհետ ջնջել է իր կյանքից:

Երգչուհին խոսել է նաեւ իր բնավորության անտանելի գծերից եւ առավելություններից:

Նա խոստովանել է, որ շուտ է բռնկվում, բայց կյանքը սովորեցրել է ավելի թեթեւ նայել ինչ-ինչ հարցերի:

 -Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կարող է Ձեզ սփոփել:

  -Միայն իմ բալիկը, բայց ասեմ, որ սովորաբար, երբ տրամադրություն չեմ ունենում, ցույց չեմ տալիս դա:

 -Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ:

-Այո, եղել են այդպիսի մարդիկ: Ես ուղղակի ջնջել եմ նրանց իմ կյանքից:

 -Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:

-Այո,ես շատ լավ եմ խաղում ֆուտբոլ: Հորեղբայրս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է,այնպես որ, ունակություններս նրանից եմ ժառանգել: Եթե երգչուհի չդառնայի, գուցե եւ ֆուտբոլիստ լինեի:

  -Ձեր անձի շուրջ հյուսված ամենազվարճալի բամբասանքը, որ երբեւէ լսել եք:

-Ասում են, թե կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ դա սուտ է, ես ամուսնացած եմ, երջանիկ եմ: Պարզապես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել: Հարզատներս գիտեն իմ կյանքի մանրամասները, այդքանն ինձ բավական է:

 -Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»:

-Պետք է արհամարհես նրան:

  -Ձեզ միշտ հետաքրքրել են տղամարդիկ, որոնք…

-Տղամարդու իմ իդեալն այսօր կողքիս է՝ ազնիվ, խելացի տեսակ: Ես հենց այդպիսին եմ նրան պատկերացրել:

  -Կյանքը Ձեզ սովորեցրել է…

-Միայնակ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ սովորեցի կյանքին թեթեւ նայել, թեպետ էմոցիոնալ մարդ եմ, եւ դա միշտ չէ, որ ստացվում է:

-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:

-Շահամոլ, այսպես ասած՝ «փողի մեռած», քծնող մարդկանցից կիլոմետրերով հեռու եմ մնում:

 -Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:

-Մայրս, իհարկե նաեւ ամուսինս: Ես չեմ ընդունում, երբ ամուսնանում են զուտ ամուսնանալու կամ երեխա ունենալու համար.քո կեսը պետք է նաեւ լավագույն ընկերդ լինի:

 -Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:

-Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, իսկական քրիստոնյա եմ ինձ համարում:

 -Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:

-Ես երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ, որոնց հասնում եմ իմ կամքով եւ աշխատասիրությամբ: Ամեն դեպքում, շատ կցանկանամ, որ պատերազմներ այլեւս չլինեն, եւ մեր զինվորներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց տներ:

Աղբյուր՝ armlur.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ