Հավերժ հարցերից մեկն է. մարդը հարստանում է, որովհետև խնայում է ամեն ինչի վրա, թե որովհետև նրա բարեգործական առատաձեռնությունը նրան եռակի հետ է վերադառնում։ Իսկ այժմ Ձեզ կներկայացնենք մի միլիարդատիրոջ մասին, որը ժլատություն էր արել նույնիսկ թոռանը սպառնացող մահացու վտանգի ժամանակ:
Ժան Պոլ Գեթին համարվում էր XX դարի ամենահարուստ մարդկանցից մեկը և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Իր հարստությունը նա ինքն է կուտակել՝ շարունակելով ընտանեկան բիզնեսը։ Ծնողները նրան խիստ պայմաններում էին պահում և չէին շտապում փողերով կիսվել նրա հետ։
Նա ստիպված էր միայն իր ուժերի վրա հույս դնել։Հենց նմանատիպ սառնություն և անվստահություն էր ցուցաբերում Ժան Պոլ Գեթին իր երեխաների և թոռների նկատմամբ։
Ամուսնացել էր հինգ անգամ և հինգ որդի ուներ։ Միլիարդատերը նույնիսկ ներկա չգտնվեց որդիներից մեկի թաղմանը, քանի որ շատ զբաղված էր եղել գործերով։ Նա հրաժարվել է փրկագին վճարել իր 14 թոռներից մեկի առևանգողներին, մինչև որ առևանգողները խիստ միջոցների չեն դիմել։
Նա նաև դատավիճել է իր կրտսեր որդու հետ, որը նրանից ֆինանսական աջակցություն էր պահանջում իր և իր մյուս եղբայրների համար։
Նրա՝ Մեծ Բրիտանիայում գտնվող Սաթոն–Փլեյս հսկայական կալվածքում բարեկամներից ոչ ոք երբևէ չի եղել։ Գեթին ապրում էր այնտեղ շրջապատված այնպիսի մարդկանցով, որոնք իր փողերի նկատմամբ հավակնություններ չունեին։
Տարիների հետ նրա ժլատությունը սարսափելի չափերի էր հասնում. նա խնայում էր գրենական պիտույքների, գուլպաների, ջեռուցման, հարկերի, հեռախոսների և զվարճանքների վրա։
Գագաթնակետը սակայն եղավ նրա կտակի հրապարակումը. միլիարդները գնացել էին Մալիբու քաղաքի թանգարանին, իսկ մոտ մարդիկ և նվիրված ծառաները կոպեկներ ստացան։ Ամենահարուստ և ամենաժլատ մարդը մահացավ միայնության մեջ, 84 տարեկան հասակում։