«Արցախ բանկը» այնքան սրիկա է գտնվել, որ բռնի ուժով տարհանվող արցախահայության ոսկիները, որոնք իր ArcaxBank-ում գրավ է դրված եղել, չի վերադարձրել ժողովրդին». Հայկ Թորոյան

Լեռնային Ղարաբաղում «Արցախ բանկը» այնքան սրիկա է գտնվել, որ բռնի ուժով տարհանվող արցախահայության ոսկիները, որոնք իր ArcaxBank-ում գրավ է դրված եղել, չի վերադարձրել ժողովրդին։

Արցախում մնացած բոլոր բանկերը, այն պահից սկսած երբ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ստորագրեցին կապիտուլյացիան և Արցախը հանձնեցին ադրբեջանին, ապա այդ պահից քաղաքացիներին է վերադարձրել բոլոր այն ոսկիները, որոնք արցախցիները գրավ էին դրել։

Միայն ու միայն այդպես չի արել «ԱրցախԲանկը»…

Սա ի՞նչ է, եթե ոչ սրիկայություն, բաժնետոմսերի մի մասը գործարար Վարդան Սիրմաքեշիննա, «Ֆրանկ Մյուլեռի սեփականատերիրոջը», որոշ մասը՝ Հրաչ Կապրիելյանին է, որը մթոմ բարերար է, բայց սրիկայից ոչնչով չի տարբերվում, մնացած բաժնեմասն էլ պատկանում էր Արցախի կառավարությանը։

Ավելի պարզ, Արցախբանկ ՓԲԸ-ի բաժնեմասից 52 % ը նշածս մասնավորներինն էր, իսկ 48% բաժնեմասը Արցախի կառավարությանը։

Չնայած բաժնետերերից միայն գովում են, Վարդան Սիմաքեշին, ով Շվեյցարացի է, ում գրեթե միշտ խաբել և ժողովրդի լեզվով ասած քաշել են, ես կարծում եմ, որ այդ մարդուն ինչ որ այլ հեքիաթ են պատմել և Արցախի ղեկավարությունը և Հրաչ Կապրիելյանը համատեղ որոշել են, որ լավ է այդ ոսկիները թողեն ադրբեջանին՝ ալիևի կնոջը, քան թե ետ վերադարձնեն բռնի ուժով Արցախը լքող մեր հայրենակիցներին։ Սրիկայությունը ուրիշ ոնցա՞ լինում…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ