Շնորհակալություն ՀՀ ուժայիններին, իսկ ՌԴ «խաղաղապահներին» կանդրադառնամ ավելի ուշ. արցախցի

Արցախցի Արշակ Աբրահամյանը ֆեսյբուքի իր էջում գրել է.

Ես արդեն Հայաստանում եմ և ինձ հետ բերել եմ 37 հոգի՝ որոնցից 22-ը մանկահասակ երեխաներ։

Քանի որ ԱՀ կառավարությունից խնդրել էի ավտոբուս տրամադրել և պատասխանել էին որ առնվազն 3 օր պետք սպասեմ (իսկ ավելի քան 10 օր ապաստարաններում սառը հատակին պառկած երեխաները արդեն ունեին առողջական խնդիրներ) ես չկարողացա սպասել և շատ արագ գտանք այս մեքենան որով էլ երեխաները տեղափոխվեցին ՀՀ։ Ճանապարհին ենք եղել ավելի քան 48 ժամ, բայց կարևորը երեխաներին հասցրեցինք այստեղ։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Կոռնիձորում տեղակայված ՀՀ այն բոլոր ուժայիններից՝ ովքեր մեր մեքենան տեսնելուն պես միանգամից մի քանի արկղ քաղցրավենիք, հյութ և խմելու ջուր տվեցին երեխաներին։

Իսկ ՌԴ «խաղաղապահների» պահվածքին կանդրադառնամ երբ դրա ժամանակը գա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ