Հռոմի ստատուտի մասին որոշումները ուղեղում դժվար են տեղավորվում, ՀՀ-ն դա գիտի. Պեսկով

Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումները ուղեղում չի տեղավորվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երկկողմ համաձայնագիր ստորագրելու Հայաստանի առաջարկը, որով Երևանը փորձում է կարգավորել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված իրավիճակը։

«Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք մասնակից չենք (Հռոմի ստատուտին), և Հայաստանը քաջատեղյակ է, որ այդ ստատուտի հիման վրա կայացված որոշումը դժվարությամբ է ուղեղում տեղավորվում։ Մենք գիտենք, որ Երևանին դա շատ լավ հայտնի է», — ասել Է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Պեսկովը նաև հայտարարել է, որ չի տիրապետում Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված` ՌԴ-ին արված առաջարկին։ Նա նշել է, որ Հայաստանը «որոշակի փաստարկներ է ունեցել հօգուտ այդ կանոնադրության ընդունման անհրաժեշտության»:

«Սակայն այս դեպքում ես չեմ տիրապետում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկի վերաբերյալ մանրամասներին», — ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ստանձնի միջազգային պարտավորություններ, այստեղ պետք է նայել, թե ինչն է նա համարում գերակայող։

Պեսկովը նշել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի ծրագրերը ՌԴ-ն չի ողջունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ