Ռուս խաղաղապահները Ղարաբաղում կայունության հիմքն են. Զախարովա

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս խաղաղապահներին անվանել է «տարածաշրջանում կայունացնող հիմնական մեխանիզմ»։

Նրա խոսքով՝ իրավիճակը Ղարաբաղում «շարունակում է ծանր մնալ»։

«Խաղաղապահներն ակտիվորեն մասնակցել են սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ «ՕՏՈՒ ուղղաթիռներով Հայաստան է տարհանվել 120 ծանր վիրավոր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ