Երբ հարսնացուն տեսավ իր ամուսնու նախկին կնոջը ընդհատեց հարսանեկան արարողությունը և․․․

Երբ Քեթի Հիլդն ամուսնանում էր Ջերեմիի հետ, նա որոշեց երդվել նաև իր ամուսնու նախկին համատեղ կյանքի արդյունքում ծնված որդու՝ Լենդոնի առաջ։Նա խոստացավ սիրել և հոգ տանել նրա մասին։Դա շատ գեղեցիկ քայլ էր նրա  կողմից։

Ամենազարմանալին այն էր, որ Քեթին խնդրեց Ջերեմիի նախկին կնոջը և նրա նոր ամուսնուն ոտքի կանգնել իր արարողության ժամանակ։

Նա հրավիրեց Քեյսիին և նրա ամուսնուն՝ Թայլերին, իր հարսանիքին, քանի որ ուզում էր համոզվել, որ նա և Ջերեմին կարող են լինել հրաշալի ընտանիք Քեյսիի և նրա ամուսնու հետ միասին, քանի որ փոքրիկ Լենդոնը կապված էր բոլորի հետ։

Դրա համար էլ, երբ Քեյսին ոտքի կանգնեց հարսանիքի ժամանակ, Քեթին շնորհակալություն հայտնեց նրան, որ նա ընդունել է իրեն որպես ընկեր և թույլ է տվել դառնալ Լենդոնի ընտանիքի անդամ։

Նա խոստացավ լինել հրաշալի մայր նրա որդու համար՝ ասելով․ «Ես նրա մասին հոգ կտանեմ, կօգնեմ և կսովորեցնեմ ամեն օր»։ Նա խոստացավ հարգել, լսել և շփվել երեխայի հետ այնպես, ինչպես իր երեխայի համար կաներ որպես ծնող։

Նա ավարտեց իր խոսքը, իսկ նորաստեղծ ընտանիքի անդամները միասին ասացին, որ միշտ կլինեն մեկ ընտանիք՝ անկախ այն ամենից՝ ինչ կկատարվի իրենց կյանքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ