Մենուա Հարությունյանը ծնվել է 1982թ. ապրիլի 3-ին՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը՝ մանկավարժ-հոգեբանի, ռազմական հոգեբանի մասնագիտությամբ:
Իսկ 2013թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Հիմա էսօր Հայաստանի հպարտ քաղաքացու տոնն ա, թե՞ աղքատությունը գլխում, լոդր ու ոչխար պահել չցանկացող քաղաքացու․․
Ո՛չ, իմ սիրելի ժողովուրդ էսօր Նիկոլի ու իր թայֆի տոնն ա, էսօր Նիկոլի ձեզ խաբելով ու օգտագործելով իր երազանքները իրականացնելու, իշխանությունը բռնազավթելու տոնն ա․․․
Էսօր սեփական ժողովրդին խաբելու, սեփական ժողովրդի վրա թքած ունենալու ու սեփական ժողովրդին, սեփական պետությունը չհարգելու տոնն ա․․․
Ժողովրդիս խաբելու , պետականությանս հիմքերը սասանելու համար մի օր Նիկոլենք իրենց ծնոտին կզգան՝ խաբված ժողովրդիս բռունցքի հարվածի ողջ զորությունը…
Աստված պահապան Հայաստանն ու մեր ժողովուրդը…»։
Իսկ մեզ համբերություն, որ նման մարդկանց գրառումներից չփչացնենք մեր տոն․․․կրկին անգամ շնորհավոր տոնդ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ․․․