258 գրամ քաշով ծնված նորածնինը ահա այսպիսի տեսք ունի այսօր

Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցում պատրաստվում են դուրս գրել ընդամենը 258 գրամ քաշով ծնված երեխային:

Փոքրիկը ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, հղիության 24-րդ շաբաթում: Այդ ժամանակ նրա հասակը ընդամենը 22 սմ էր, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 14,3 սմ: Նրա մորը հոսպիտալացրել էին արյան բարձր ճնշմամբ, իսկ քանի որ պտուղը դադարել էր աճել, կեսարյան հատում կատարելու որոշում էր ընդունվել:

Մինչեւ վերջերս փոքրիկը գտնվում էր հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ:

Հիմա նա ունի 3374 գրամ քաշ եւ միանգամայն առողջ է: Բժիշկների խոսքով՝ նա այլեւս արհեստական կերակրման կարիք չունի եւ մայրական կաթն ինքնուրույն է խմում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ