Ոստիկանությունում ահազանգ ստացվեց, որ այդ տանը զբաղվում են երեխաների առք ու վաճառքով. երբ ոստիկանները ներս մտան ․․․

Ոստիկանություն զանգահարեց մի կին և չներկայանալով հայտնեց, որ իր հարևանությամբ գտնվող տանը զբաղվում են երեխաների առք ու վաճառքով:

Բնականաբար ոստիկաններն արագ արձագանքեցին և երկու ոստիկանական խումբ  շտապ մեկնեց նշված հասցեով:

Բնականարանի դուռը բացեց միջին տարիքի մի կին և ոստիկանն ասաց.

-Մենք ահազանգ ենք ստացել, որ դուք զբաղվում եք երեխաների առք ու վաճառքով: Կինն ամենևին չզարմացավ և չվախեցավ, ավելին՝  հաստատեց.

-Այո, դա իմ հոբբին է, ձեզ փոքրի՞կ է հարկավոր, ինչպիսի փոքրիկ է հարկավոր, սևամորթ թե՞ սպիտակամորթ, աղջիկ թե՞ տղա:

-Դուք ձերբակալված եք: Դուք պետք է ինձ հետ բաժին գաք:

Կինը ժպտաց, ոստիկանին ներս հրավիրեց: Ներսում ոստիկանին մեծ անակնկալ էր սպասվում:

Քեթին, այդպես էին կոչում կնոջը, ցույց տվեց նրան, թե իրականում ինչով է զբաղվում: Նա վինիլից տիկնիկներ էր պատրաստում, որոնք արտաքինից ոչ մի բանով չէին տարբերվում իրական երեխաներից:

Նա ասաց, որ դա ընտանեկան գործ է, այդ գործով զբաղվել է դեռևս նրա տատիկը: Նրանք նաև ունեն ընկերություն. “Bunny Bundles Reborns”:

Ոստիկանը իսկապես զարմացավ, տիկնիկներն այնքան նման էին իրական երեխաներին, միայն ձեռք տալուց հետո նա լիովին հավատաց կնոջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ