ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հատուկ լսում կանցկացվի

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովը հատուկ լսում կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման վերաբերյալ:

Այս մասին հայտնել է հանձնաժողովը՝ հրապարակելով հայտարարություն:

Լսումների հատուկ հյուրերն են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Դևիդ Ֆիլիպսը:

«Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում», և ընդգծել, որ Ցեղասպանության մասին կոնվենցիաների համաձայն, բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Լսումների ընթացքում պարոն Օկամպոն կներկայացնի իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:

Դևիդ Ֆիլիպսը զեկույց կներկայացնի փաստերի վերաբերյալ, որոնք ի ցույյց են դնում Ադրբեջանի կառավարության մտադրությունները, այդ թվում՝ «վայրագություններն Արցախում» ինտերնետային էջում առկա փաստերի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ