Այս փոքրիկը լույս աշխարհ եկավ մեծ ուրախութուն պարգևելով սեփական մորը: Սակայն շուտով նրա մոտ հայտնաբերեցին դեղնուկ, ինչպես լինում է շատ նորածինների դեպքում և նշանակեցին ֆոտոթեարպիա: Այդ պրոցեդուրաներից մեկի ժամանակ բուժքույրը միացնելով լամպը, այն ծածկեց փոքրիկի տակաշորով և գնաց:
Որոշ ժամանակ անց սարքը պայթեց և հիվանդանոցում միացավ հրդեհի ազդանշանը:Շուրջ 12 րոպե, երեխան այրվում էր:
Այրվածքաբանության կենտրոնում նշեցին, որ երեխայի մարմնի 75 տոկոսը և ներքին օրգանների 12 տոկոսը ավյրվել է , հատկապես տուժել էին շնչուղիները: Փոքրիկը արիաբար տարավ շուրջ տասնյակ վիրահատություն և հաղթեց. նա ապրում է:
Փոքրիկի համար ամենադաժան հարվածը դեռ առջևում էր, մայրը երեխային մեծ հոգատարությամբ ու քնքշանքով պարուրելու փոխարեն, հրաժարվեց նրանից:
Փոքրիկն այժմ 3 տարեկան է, նրան որդեգրել են, նա հուսալի ձեռքերում է, բարեբախտաբար հայտնվել է լավ ընտանիքում, որտեղ վայելում է այն մարդկանց սերը, ովքեր ի տարբերություն իր կենսաբանական ծնողների, արժանի են կոչվելու հայր և մայր: