Երկվորյակների՝ Էմիի և Քեյթի անհավանական ծնունդը նախատեսում են գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Նրանք ծնվել են 87 օրվա տարբերությամբ:
Մարիա Ջոնս-Էլիոթի ծննդաբերությունը 4 ամիս շուտ է տեղի ունեցել: Այդ ժամանակ ծնվել է Էմին, իսկ 3 ամիս անց՝ Քեյթը:
Էմին շատ փոքրիկ է ծնվել, ընդամենը՝ 520 կգ: Նրանք որոշ ժամանակ պահել են հիվանդանոցում: Նրա ծնվելուց հետո արհեստական ցավերի միջոցով բժիշկները փորձել են Քեյթին ևս օգնել լույս աշխարհ գալ, սակայն՝ ապարդյուն:
Չնայած որ վտանգ կար, որ երեխան կարող էր չդիմանալ, այնուամենայնիվ, 2 օր տևած ապարդյուն փորձերից հետո ծնողները որոշել են վստահել բնությանը և տուն վերադառնալ:
Եվ վերջապես, 36 շաբաթականում օգոստոսի 27-ին ծնվել է Քեյթը՝ 2.5 կգ քաշով: Բժիշկներն ամեն ինչ արել էին մինչ ծննդաբերությունը, որ երեխան առողջ ծնվի: