24-ամյա ամերիկացին վիճակախաղով 770 մլն դոլար է շահել

ԱՄՆ-ի բնակիչ Մանուել Ֆրանկոն վիճակախաղով երկրի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթերից մեկի շահողն է դարձել։

Ընդհանուր շահումը 768 մլն դոլար է կազմել, որը, կանոնների համաձայն, տղամարդը կարող է ստանալ 29 տարվա ընթացքում մաս-մաս, սակայն որոշել է վերցնել գումարի մի մասը զոհաբերելով մյուս կեսը:

Արդյունքում 24-ամյա Ֆրանկոն 477 մլն դոլար է ստացել, ընդ որում՝ պարտավորվել է 114,5 մլն դոլարի չափով դաշնային հարկ մուծել:

«Ինձ թվում է՝ սա երազ է, և ամեն վայրկյան կարող եմ արթնանալ: Հավատս չի գալիս, որ ինձ նման հասարակ մարդու հետ կարող էր նման բան պատահել: Քանի որ բախտը ժպտացել է ինձ, այլևս վիճակախաղ չեմ խաղա, սակայն պետք է ասեմ, որ հանուն սեփական կյանքն ընդմիշտ փոխելու արժե 2 դոլար վճարել: Իմ կյանքը հաստատապես փոխվել է, և ես հույսով լի եմ նայում դեպի ապագա»,- նշել է Մանուելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ