Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում ընդունելու մասին

Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է տարածվող լուրերին, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրերը՝ ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանն oգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, ԼՂ իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- նշել է Ավանեսյանը։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ