Մերիլենդից 4-ամսական երեխայի ուղեղի մեջ ԱՄՆ բժիշկները հայտնաբերել են մի քանի լիարժեք ատամներ:
Երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի բնածին բարորակ ուռուցք։Նորագոյացությունը հեռացնելու համար բժիշկները որոշել են վիրահատություն կատարել, որի ժամանակ տղայի ուղեղի մեջ հայտնաբերել են ձեւավորված ատամներ:
Սա պատմության մեջ առաջին նման դեպքն է: Նրանք չեն բացառում, որ պաթոլոգիան կարող էր առաջացնել ուռուցքը: Գիտնականները վաղուց են հակված այն կարծիքին, որ այս ուռուցքն առաջանում է նույն բջիջներից, ինչ ատամները:
Փոքրիկը հիմա կայուն վիճակում է, եւ նրա առողջությանը ոչ մի բան չի սպառնում: Նրա ուղեղից հանված ատամները փոխանցվել են ախտաբանին հետագա հետազոտության համար: