ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» տրվում է վարձով․ միայն դրա ներսը տեսեք

ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ։Իսկ այժմ այն տրվում է վարձով։

Արհեստական բանջարեղենը բեռնատարով շրջել է Միացյալ Նահանգներով՝ գովազդելու համար Այդահոյի կարտոֆիլի արտադրությունը։

Փոքր տների կառուցմամբ զբաղվող Քրիստի Վուլֆը, որը 2 տարի ճամփորդել է հսկա բանջարեղենի հետ, առաջարկել է այն վարձով տան վերածել, և առաջարկն ընդունվել է:

«Սա հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ուզում են իմանալ, թե ինչ զգացողություններ ես ունենում կարտոֆիլի ներսում գտնվելով՝ ի տարբերություն նրա, երբ կարտոֆիլն է քո ներսում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Վարձով կացարանը տեղադրվել է Airbnb առցանց հարթակում: Հայտարարության համաձայն՝ այն նախատեսված է 2 հոգու համար և օրական 200 դոլար արժե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ