«Ես չէի գնա նման ստոր քայլի, մենք լավ ընկերներ ենք․․․»․ — Սարո Թովմասյան

Օրեր առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երգիչ Սպիտակցի Հայկոն հայհոյում էր ու քաշքշուկի մեջ էր։

Հոլովակը համացանցում տարածվելուց հետո  տեղեկություն շրջանառվեց, թե այն տարածել է երգիչ Սարոն, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Հայկոյի հետ։

Ինստագրամի սթորի բաժնում Սարոն գրառում է տեղադրել, որում հերքել է այս լուրերի իսկությունը․

«Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ, չի համապատասխանում իրականությանը։

Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու ես չէի գնա նման ստոր քայլի, ավելին՝ ամենավատ խոսքերս եմ ուղղում այս տեսանյութը տարածողին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ