Կարսի հայկական եկեղեցին վերածվել է անասնագոմի ու թալանվել

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի՝ 150 տարեկան հայկական եկեղեցին:

Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:

Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը, հանել քարերը:

Տեղացիները պատմել են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:

«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ՝ կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ