Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճա-Լեչխումի շրջանում ողբերգական աղետի զոհերի համար:

«Թվիթե»-րի միկրոբլոգում ԱԳ նախարարը գրել է․

«Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»։

Արարատ Միրզոյանը գրառումն արել է վրացերենով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ