Այս փոքրիկը կորցրել էր իր տան անդամներին մթերքի պահպանման հասարակ սխալի պատճառով

Ընտանիքը, որը Թաթարստանից էր, ամբողջ ձմեռ պահպանել է կարտոֆիլն իրենց տան նկուղում, և հենց դա է եղել նրանց սարսափելի սխալը։ 42 տարեկան Միխայիլ Չելիշևը գնացել էր նկուղ՝ կարտոֆիլ բերելու՝ չիմանալով, որ բանջարեղենը ամբողջովին փտել է։

Երբ նա որոշ ժամանակ չէր վերադարձել, նրա ետևից գնացել էր նրա կինը՝ Նաստյան, ով, ցավոք, արժանացել էր նույն բախտին՝ շնչելով այդ հոտը։ Նրանց 18 տարեկան տղան, տեսնելով, որ ծնողները չեն բարձրանում, նույնպես իջել էր նկուղ և դարձել 3-րդ զոհն այս պատմության մեջ։

Նաստյայի մայրը հարևաններին օգնության էր կանչել, սակայն չսպասելով նրանց օգնությանը՝ նույնպես իջել էր նկուղ։Կարտոֆիլը պարունակում է գլիկոզիդային ալկալոիդներ, որոնք արտադրվում են բանջարեղենում որոշ ժամանակ անց, հիմնականում կեղևի տակ։

Նյութը կարող է դառնալ գլխացավի, դիարխիայի, իսկ ծանր դեպքերում կոմաների և մահվան պատճառ։ Բանջարեղենի պատրաստման ժամանակ այդ վնասակար նյութերը ոչնչանում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ