Ցեղասպանությունը վերապրած 108–ամյա Եպրաքսյա Գևորգյանը Ծիծեռնակաբերդում էր

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդ էր գնացել Հայոց ցեղասպանությունը վերապրած 108–ամյա Եպրաքսյա Գևորգյանը: Կարսից գաղթած Եպրաքսյա Գևորգյանի  մայրը իրեն մազապուրծ փախցրել էր Արևմտյան Հայաստանից։

«Կարսից գաղթել ենք Օշական, հետո գնացել Աշտարակ, Եղվարդ, սակայն մարդկանց համար այնտեղ արդեն տեղ չկար: Հետո գնացել ենք Գյումրի: Այնտեղ հանդիպել ենք Ասքանազ Մռավյանին (ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ, հեղափոխական, պետական գործիչ), ով մեզ տարավ երկու հարկանի տուն: Նա մեզ ասաց՝ մտեք այստեղ, յոլա գնացեք, մինչև տեսնենք, ինչ է լինում»,- պատմեց Եպրաքսյա տատը:

Եպրաքսյա Գևորգյանի անձնագրում որպես ծննդյան տարեթիվ նշվում է 1914թ., սակայն ինչպես նրա թոռն է նշել՝ տատիկը ավելի վաղ է ծնվել և օրերս նշել է 108-ամյակը:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ