Նազենին երաժշտական կրթություն ստացել է Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։
Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասան բաժնում։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ։
Շատ սիրելի տաղանդավոր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Ինստագրամյան էջում նոր լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից կատարել հետևյալ գրառումը․
«Մահը «մերժելու» միակ տարբերակն Ապրելն է. ապրել իսկապես, ցանկությամբ ու մինչև վերջ: Աշխարհում հաստատ չկա մի ուժ, որը կարողանա ոչնչացնել Հային. չի եղել ու չկա` մեզնից բացի: Սա է սարսափելին: Երբ դադարում ենք ցանկանալ ապրել` սեղմում ենք ինքնաոչնչացման կոճակն ու Աշխարհը սկսում է պտտվել «հակառակ»` մեր դեմ. մեզ վնասելով, մեզ քայքայելով ու պառակտելով: Մենք միշտ ենք փոխել պատմության ուղեծիրը, ու, ցավոք, միշտ` մեր դեմ:
Մի օր պիտի ուժ ու կամք գտնենք մեր ներսի աշխարհն «առողջացնելու», ինքնաոչնչացման ու ինքնապառակտմանը վերջ դնելու և վերջապես Ապրելու: Այդ ժամանակ է, որ «դրսի» աշխարհը կսկսի պտտվել հանուն մեզ ու կյանքի: Իսկ ուղեծիրը կդառնա Ապրելունը:
Ապրելու և հիշելու Ապրիլն է:
Յուրաքանչյուր Հայ Հայաստանն է` սահմանից կամ տարածքից անդին է Հայը. անհատ, անկոտրում, ԱՊՐՈՂ:
Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի և չի մոռացվի»: