Ճիշտ է ասված` ոմանք ծնվում են մեծ, ոմանք հասնում են մեծության, ոմանց տրվում է մեծություն: Վազգեն Ա կաթողիկոսը ծնվել էր մեծ, մնաց մեծություն եւ անցավ անմահների շարքը:
1990 թվականն էր: Հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, որը խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգեւոր նոր ֆիլմի մասին:
Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով ընդունում է հյուրերին եւ պաշտոնական մասի ավարտից, հյուրասիրությունից ու փոքրիկ զրույցից հետո խնդրում է անջատել տեսախցիկը ասելով, որ հետաքրքիր պատմություն է անելու, այնպիսի բան, որ երբեք ոչ մի տեղ չեն լսի:
Սակայն օպերատորը մի փոքի խորամանկում է. անջատում է ոչ թե տեսախցիկը, այլ տեսախցիկի լույսը: Վազգեն կաթողիկոսը խոսքը սկսում է այսպես.
— Գիտե՞ք, ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն ապշահար նայում են Վեհափառին, իսկ նա, ասես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը.
— Ձեր տարիքի երիտասարդ Էի: Սովետական Միության սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում Էի: ճիշտ սահմանամերձ գոտում մի քանի բացառիկ խաչքարեր կային, որոնց մասին ինձ պատմել Էր սահմանապահ զորքի ռուս սպան: Խնդրեցի, որ հնարավորության դեպքում լուսանկարի խաչքարերը:
Իսկապես դրանք բացառիկ հոգեւոր եւ մշակութային արժեք Էին ներկայացնում հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու համար: Ոգեւորությունս այնքան մեծ Էր, որ պատրաստ էի ամեն ինչի, միայն թե գերությունից փրկեի խաչքարերը: Դրանք կարծես Եղեռնի ժամանակ սպանված ու անարգված իմ ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում Էին` չգտնելով համբարձման ճանապարհը …
Ապագա կաթողիկոսը գնում Է ռուս սպայի մոտ եւ կովկասյան հյուրասիրությանը հատուկ սեղան բացում: Կենացներ են փոխանակում եւ հարազատանում: Սի խոսքով, հաճելի երեկո են անցկացնում: Հրաժեշտից առաջ ռուս սպային համարձակ առաջարկ է անում, միասին անցնել սահմանը ու հետ բերել խաչքարերը: Ռուս սպան, հանուն իրենց բարեկամության, համաձայնում Է, եւ ինչպես Վազգեն կաթողիկոսն Է հիշում, «պատրաստ Էր նույնիսկ «պատերազմ հայտարարելե Թուրքիային»:
Մի քանի օրից, գիշերով, սահմանապահ զորամիավորման բեռնատար մեքենայով պետք է անցնեին սահմանը:
— Հագուստս պետք Է լիներ շատ գործնական ջինս, մուգ գույնի վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ,- շարունակում Է կաթողիկոսը: Սպասեցինք մինչեւ մթնեց: Նախ սահմանն անցանք ոտքով՝ ռուս սպան, չորս սահմանապահները եւ ես: Հետո պիտի մոտենար բեռնատարը, որի մեջ պիտի բարձեինք խաչքարերը եւ անցնեինք սահմանը:
Չնայած բոլորս երիտասարդ էինք, միեւնույն է, խաչքարերը ծանր էին: Ինչ որ է, բարձեցինք… Քիչ հետո հեռվից ձայներ են լսվում, թուրք սահմանապահները նկատել Էին «գողերին»: Հապաղելը համարյա հավասարազոր Էր մահվան: Այնուամենայնիվ, չնայած կրակոցներ եղան, բայց նրանք սահմանն անցնում են բարեհաջող, անվնաս…
— Սի քանի օր հետո ռուս սպան եկավ ինձ հրաժեշտ տալու,- շարունակում Է կաթողիկոսը,- բանակի ղեկավարությունը որոշել Էր նրան տեղափոխել: Մենք խախտել Էինք օրենքը: Ռուս սպան մեկնեց` թողնելով քաջ, բարի, ազնիվ եւ աստվածահաճո մարդու հիշատակ, իսկ խաչքարը տեղադրվեց այստեղ,- ներկաներին ցույց տալով Վեհարանի մուտքի աջ մասը` պատմությունն ավարտում է Վազգեն կաթափկոսը եւ ձեռքն օպերատորի ուսին թփթփացնելով` ավելացնում.
«Իսկ տեսախցիկն, այնուամենայնիվ, պետք Է անջատեիր»: Այդ օրվանից տարիներ են անցել, հուշ է դարձել ոչ միայն այս պատմությունը, այլ նաեւ ազգասեր եւ եկեղեցասեր կաթողիկոսը, ում մեծության գաղտնիքը, նրա անվան ու գործի հմայքը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ նրա խորունկ սիրո եւ պաշտամունքի մեջ էր:
Հատված Մանուշակ Շիրինյանի «Հուշերի արահետներով» գրքից