Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու երեւանցիների։
Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։
«Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, եւ ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները»,- ասել է Երեւանի քաղաքապետը։