Այսօր Լեռնային Ղարաբաղում 9 երեխա է ծնվել

Ամերիկահայ գրող, դասախոս Աննա Աստվածատուրյան Թերքոթը գրել է.

«Այսօր Արցախում 9 երեխա է ծնվել. պարզապես նայեք այս գեղեցիկ փոքրիկներին, որոնց թույլ են տվել լուսանկարել:

Նորածինների համար ապրանքներով շատ քիչ «Սեր Արցախ» արկղեր ունենք: Հույսներս սփյուռքի աջակցությունն է և ճանապարհի բացումը: Խնդրում ենք նվիրաբերել և տարածել։ Մենք արդեն պատվիրել ենք հագուստ 200 նորածնի համար և միջոցներ ենք հավաքում հիգիենայի պարագաների, մոր և երեխայի համար նախատեսված դեղամիջոցների համար։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մեզ հետ լինելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ