Ալիևը վստահեցրել է, որ «Զшնգեզուրի միջшնցք» չի լինելու. Իրшնի ԱԳ նախարար

«Հիմա կռվով հարցերը կարգավորելու ժամանակաշրջանը չէ, և պետք է հասնենք կայուն խաղաղության։ Բանակցությունների մեջ երկու կողմերը պետք է գոհունակություն ունենան, և կողմերի պետական շահերը պետք է պահպանվեն»,- Թեհրանում երեկ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Իլհամ Ալիևը իր հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Հարևան երկրի արտգործնախարարը նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման համար վերջին մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, սակայն ավելին անելու ներուժ կա:

«Մենք լուրջ ենք տրամադրված մեկ միլիարդ դոլարանոց ապրանքաշրջանառության հարցին և հաջորդ փուլում ցանկանում ենք հասնել 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության»,- հավելել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ