Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի բնակիչը շնաձկան հարձակումից հետո բժշկի դիմելով իմացել է իր մահացու քաղցկեղի մասին։ 39-ամյա Յուդժին գիշատիչ ձկանը հանդիպել է Կալիֆոռնիայում հանգստանալու ժամանակ։
Նա իր 10-ամյա դստեր հետ ծովում լողալիս սուր ցավ է զգացել, որից հետո դստերն անմիջապես գրկելով ուղղվել է դեպի ափ։ Եվ միայն դուրս գալուց հետո հասկացել, որ ջրի մեջ շնաձուկ կար։
Ֆիննի մեջքին երկար վերք է մնացել։ Սկզբում նա որևէ նշանակություն չտվել ցավին, սակայն աստիճանաբար ցավն ավելի է ուժգնացել, և նա ստիպված դիմել է բժշկի։
Ինչպես պարզվել է, շնաձկան հարվածի պատճառով կրծքավանդակի հատվածում ներքին վնասվածք է առաջացել։ Հետազոտության ընթացքում բժիշկները նաև հայտնաբերել են աջ երիկամի չարորակ քաղցկեղ։
Քաղցկեղը հնարավոր է եղել հեռացնել։ Ֆիննը նշում է, որ եթե շնաձկան հետ միջադեպը չլիներ, ապա նա չէր գնա հիվանդանոց և երբեք չէր իմանա իր քաղցկեղի մասին։ Նա նշում է, որ շնաձկան շնորհիվ ստացել է ապրելու երկրորդ հնարավորությունը։