Հազվագյուտ անոմալիայի պատճառով երեխան ծնվել էր առանց մաշկի

3-ամսական Ջաբարի Գրեյը հազվագյուտ բնածին անոմալիայի հետևանքով լույս աշխարհ է եկել առանց մաշկի: Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո բժիշկները նրա մոտ սխալմամբ մաշկի բնածին ապլազիա են ախտորոշել՝ հայտնելով, որ ոչինչ հնարավոր չի անել, սակայն Ջաբարիի ծնողները չեն վհատվել և տեղափոխել են փոքրիկին Տեխասի մանկական հոսպիտալ:

Այստեղ նրանց հայտնել են ճիշտ ախտորոշումը՝ բուլյոզ էպիդերմոլիզ, և առաջարկել հնարավոր միակ ելքը՝ մաշկի փոխպատվաստում:

Մինչ մաշկի փոխպատվաստման վիրահատություններ իրականացնելը բժիշկները մտադիր են բացել փոքրիկի շնչուղիները, որպեսզի նա կարողանա շնչել առանց արհեստական օդափոխման համակարգի:

Այս բնածին արատի հետևանքով երեխաները երբեմն առանց մաշկի են ծնվում: Տվյալ խանգարման պատճառով հիվանդի օրգանիզմում բացակայում է 7-րդ տիպի կոլագենը, որը մաշկի վերին շերտի զարգացման համար պատասխանատու սպիտակուց է:

Այս հիվանդության դեպքում անգամ ամենաչնչին շարժումը կարող է դառնալ մաշկի վնասման պատճառ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ