Բժիշկներին հաջողվել է փրկել 346 գրամ քաշով ծնված երեխային

Բժիշկներին հաջողվել է խնամել ու առողջացնել Բրիտանիայի ամենացածր քաշով ծնված աղջնակին: Երեխան լույս աշխարհ է եկել 346 գրամ քաշով և բավական լուրջ առողջական խնդիրներով:

Հղիության հինգերորդ ամսում բրիտանուհի Քիմ Բրաունի ոտքերը սկսել են այտուցվել, ինչի պատճառով նա դիմել է բժիշկներին: Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել է պրեէկլամպսիա՝ հազվագյուտ բարդություն, որը վտանգավոր է ինչպես մոր, այնպես էլ պտղի համար: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի զարգացումը մոր արգանդում կանգ է առել դեռ երեք շաբաթ առաջ:

Հաջորդ օրը բժիշկը նկատել է, որ երեխայի սրտի զարկերը չափազանց թույլ են և իրականացրեցին կեսարյան հատում երեխայի կյանքը փրկելու համար:

Երեք շաբաթ անդադար հսկողությունից հետո բժիշկները փոքրիկ Իզաբելա էվանսի մոտ աղիների վնասվածքներ են նկատել, ինչի հետևանքով երեխան երեք ամիս տարբերությամբ երկու անգամ վիրահատվել է:

Իսկ այժմ նա  չորս կիլոգրամ է․

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ