Շնորհակալություն, իմ շատ սիրելի սկեսուր մայրիկ, ինձ երջանկություն պարգևելու ու նման որդի դաստիարակելու համար…

Երբ ես ամուսնանում էի, պատկերացում չունեի, թե ինչ է ամուսնական կյանքն ու ինչ է նշանակում ամուսնացած լինել: Համերաշխ ընտանիքում  չեմ մեծացել, իմ հայրը տաքարյուն մարդ էր: Նա շատ է նեղացրել  իմ մայրիկին և նրա կողքին երբեք երջանիկ չի եղել։ Մեր տանը անընդհատ վեճեր  ու կռիվներ էր։

Բազմիցս եմ ականատես  եղել թե ինչպես էր տատիկս մայրիկիս վիրավորում և ինչպես էր լարում նրանց էլ ավելի լարված հարաբերությունները:  Մտածում էի, որ  ընտանեկան կյանքն այդպիսին է:

Մեր հարսանիքի օրը  մայրս ինձ ասաց. «Աղջիկս լավ ամուսին ունենալու համար շնորհակալ եղիր սկեսուրիդ»:

Եվ հիմա տարիներ անց, երբ ես արդեն երեխաներ ունեմ, մենք կայացած ընտանիք ենք, ես իսկապես հասկանում եմ, թե որքան մեծ էր իմ սկեսուրի դերը մեր երջանկության մեջ: Եվ այժմ կարող եմ  ասել, որ իմ երջանկության համար ինչ որ չափով նրան եմ շնորհակալ:

Սկեսուրս միշտ մեր կողքին է եղել: Մեր ամունության առաջին իսկ օրվանից բարի հրեշտակի նման թևերը փռել է մեզ վրա ու պաշտպանել է  մեզ իր մայրական ջերմությամբ ու օրհնանքով:

Շնորհակալություն, իմ սիրելի սկեսուր մայրիկ, ինձ երջանկություն պարգևելու ու նման որդի դաստիարակելու համար…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ