Մայքլ Ռեթիը իր ընտանիքի կորսված պատմությունը բացահայտել է, երբ պատահաբար գտել է Արևմտյան Հայաստանից իր բարեկամների լուսանկարը:
Ռեթիգը պատմել է, որ լուսանկարը գտել է տատիկի ընտանեկան արխիվները փորփրելու ժամանակ: Սկզբում նա մտածել է, թե լուսանկարը պատկանում է տատիկի ընկերներին, որոնք Բիթլիսից էին:
Իսկ ավելի ուշ նա գտել է իրավական փաստաթուղթ, որը կազմվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանեկան ունեցվածքի կորստի համար Օսմանյան կայսրության դեմ հայց ներկայացնելու համար:
«Փաստաթուղթը, որում նկարագրված էին ընտանիքի բազմաթիվ անդամների սպանությունները, կազմել է Ռեթիգի նախապապ Մարտիրոս Գաշագործյանը»,-գրում է աղբյուրը՝ մի շարք պատմական փաստեր ներկայացնելով Հայոց ցեղասպանոթյան և դրա հետևանքով 1,5 մլն հայերի սպանության վերաբերյալ:
1912 թ. Բիթլիսում արված լուսանկարն ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո Ռեթիգը նկատել է, որ դրանում պատկերված են իր նախատատն ու նրա որդու՝ Հարությունի ընտանիքը:
Լուսանկարում պատկերված անձանցից Ցեղասպանությունից մազապուրծ են եղել միայն Հարությունի երեխաները: Դուստրերից մեկը փախել է Հալեպ, իսկ որդին, թաքցնելով հայկական ծագումը, թրքացել է:
Ռեթիգն արխիվներում բարեկամներից ստացված նամակներ է գտել․
«Մի քանի փրկվածից ստացված նամակները, ընտանեկան լուսանկարն ու Մարտիրոսի իրավական փաստաթուղթն այն ամենն են, ինչ մնացել է Հարությունի ընտանիքից: Նրանք սպանվել են, վտարվել իրենց հայրենիքից, կորցրել են հողն ու ունեցվածքը»: