Վանաձորի լճերից մեկում դի է հայտնաբերվել. իրավապահները պարզում են քաղաքացու ինքնությունը

Հունիսի 28-ին՝ ժամը 12:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի արհեստական լճերից մեկում դի է նկատվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տղամարդու դին դուրս են բերել Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 1/1 հասցեի հարևանությամբ գտնվող արհեստական լճից։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ