«Եվգենի Պրիգոժինը կտեղափոխվի Բելառուս, ի՞նչ կլինի «Վագների» հետ». փորձագետի կարծիքը

Վտանգավոր զարգացումներ Ռուսաստանում: Ուրբաթ գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած ապստամբությունը կամ «արդարության քայլարշավը», ինչպես իրենք էին այն անվանում, շաբաթ երեկոյան դադարեցվեց: Պուտինի և նրա մերձավոր շրջապատից համարվող վարձկանների ղեկավար Պրիգոժինի միջև միջնորդը Բելառուսի նախագահն էր:

Ուկրաինական պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած «Վագների» ղեկավարը թեև հայտարարեց, որպեսզի ռուսի արյուն չթափվի դադարեցնում է առաջխաղացումը, տարբեր աղբյուրներ, այնուամենայնիվ, հաղորդում են ԶՈՒ՝ 15-20 հոգու կորստի մասին: Պրիգոժինի զինակիցները Ռոստովում էին, Վորոնեժում, Լիպեցկի մի մասում և շարժվում էին Մոսկվա:

Շրջվեցին, ըստ Պրիգոժինի, երբ Մոսկվայից ընդամենը 200 կմ էին հեռու: Թեև Պուտինն իր շաբաթօրյա տեսաուղերձում խոստանում էր կոշտ արձագանք ու պատիժ, կենտրոնական իշխանության դեմ դուրս եկածներին դավաճաններ անվանում, ռազմական ապստամբության հատկանիշներով հարուցված քրեական գործը կփակվի, ՌԴ նախագահի խոսնակի փոխանցմամբ, վագներցիներին չեն հետապնդի, Պրիգոժինը կտեղափոխվի Բելառուս: Ինչով է նա զբաղվելու Բելառուսում, ևս անհայտ է: Իսկ անհնազանդությանը չմասնակցածները կարող են անգամ պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ և շարունակել կռվել ուկրաինացիների դեմ: Չկատարվեց նաև Պրիգոժինի խոստումը՝ հասնել Պնախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրաժարականին:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ