Անհետ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ

44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր՝ ժամը 15։00-ին կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են անհետ կորած զինծառայողների հարազատները։

Ավելի վաղ նրանք հավաքվել էին ԱԱԾ-ի մոտ՝ պահանջելով հանդիպում Արմեն Աբազյանի հետ, վերջինս նրանց պահանջին ընդառաջել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ