Փոքրիկը մահվանից առաջ բացեց աչքերը և մոր ականջին շշնջաց այս բառերը…

Միայն նրանք, ովքեր կորցրել իրենց հարազատներին,  կարող են  հասկանալ, որ այդ դատարկությունը ոչ մի բանով հնարավոր չէ լցնել: Որքան ուժ է հարկավոր մորը, որպեսզի նա կարողանա համակերպվել այն մտքի հետ, որ շուտով կորցնելու է սեփական զավակին:

Կյանքում ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է լինում: Ռուտ Սկալլիի ուրախությանը չափ չկար, երբ նա իմացավ, որ  հղի է:  Որդուն անվանեցին Նոլան:

Ռուտը Նոլանին սիրում էր կյանքից առավել: Երբ լրացավ երեխայի 2 տարին,նրա մոտ ի հայտ եկան   լուրջ առողջական խնդիրներ և որոշ ժամանակ անց տղայի մոտ ախտորոշեցին  փափուկ հյուսվածքների քաղցկեղ:

Ամենասարսափելին այն էր, որ  բժիշկներն ասում էին, տղան չի  կարողանա հաղթահարել հիվանությունը  և երեխայի կյանքին հաշված  օրեր են մնացել: Ռուտը մոտեցավ որդուն  և  ասաց, որ այլևս հարկ չկա պայքարել կյանքի համար։

Նոլանն էլ նշեց, որ մինչև այդ պահը նա հանուն մայրիկի է պայքարել։  Վերջին 36 ժամը կինը չէր հեռանում որդու մահճակալի կողքից: Տղայի վիճակը շատ ծանր էր։ Նա հանկարծ բացեց աչքերը և ասաց.

«Սիրում եմ քեզ մայրիկ» ու  ժպտաց: Նա վերջին անգամ  սիրալիր աչքերով նայեց մոր դեմքին, փակեց աչքերն ու  հրաժեշտ տվեց կյանքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ